Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից
04.05.2024 | 20:48

Սա հաղորդում է հանցագործության մասին

Նիկոլը հայադավության ու պետական դավաճանության ձագարափոսի մեջ, որպես հանցակիցներ, ներքաշել է նաև պետական մի շարք կառույցների պաշտոնյաների ու ծառայողների, ինչպես, օրինակ, Տավուշում և այլուր հայ ոստիկանի համազգեստ հագած իր ենիչերիներին՝ ներքին և արտաքին թշնամու գործիքներին:
Նրա՛նց, ովքեր կոպտորեն ու հանցավոր կերպով խախտում են Հայաստանի քաղաքացու իրավունքները, լկտիաբար ֆիզիկական բռնություն կիրառում ու ճնշում հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներին, ձեռք բարձրացնում նույնիսկ հայ երիտասարդ աղջկա վրա՝ չգիտակցելով, որ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:
Այսօր ենիչերիների թիրախը (https://www.facebook.com/watch/?v=1356129815006037&__cft__[0]=AZX5-IeD9t8qU2tCvGK0CR0VAt3_3vFCNBbTuW9gLVxb1rLcqK-rRnjVthCSgWGLvzdiaNigopaVS3EX1Tek60IXNYFOl_FO3llp796VKHhpu7C3tJ0dhZN7SopFiQm7ORjUBVfU9j2_Sa1UCf6KDrYGGewSzZJqiJXLXpbBJIpw1oHiOG-lkhPxdZc_0VkN5K8&__tn__=%2CO%2CP-R , https://www.facebook.com/100033361334396/videos/762390109334265 , https://www.facebook.com/ArmDaily/videos/1104300554180615?idorvanity=207674055943704, https://www.facebook.com/100029317658961/videos/7177876249001913/ , https://www.youtube.com/watch?v=DZE4fD-st-k, https://www.youtube.com/watch?v=6o-vA0SkWws, https://www.facebook.com/watch?v=422991803677207, https://www.7or.am/am/news/view/269006/) հայկական չորս բնակավայր ու դրանց տարածքները թշնամուն հանձնելուն, դրանով իսկ Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ կատարվող հանցագործությանը, Հայաստանի դարպասներն արտաքին թշնամու առաջ բացելուն, Հայաստանն Արցախի Հանրապետության դավաճանական հանձնումից ու փաստացի կորստից հետո Ադրբեջանի համար էլ ավելի խոցելի դարձնելուն ընդդիմացողներն են, բայց վաղը հայերի և արդարադատության թիրախն իրենք՝ Նիկոլի և նրա ոհմակի ենիչերիներն են լինելու: Եվ եթե նույնիսկ այդպես չլինի, ադրբեջանցի զինվորների և խուժանի թիրախն են լինելու:
Ընդգծում եմ, որ պետական դավաճան, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի հանցակից ենիչերիները դատվելու, պատժվելու եք ոչ թե մարդու իրավունքների խախտման հետ կապված ինչ- որ մի թեթև հոդվածով, այլ պետական դավաճանությանը հանցակցության: Եվ դեռ երանի եք տալու, որ իրենց պատիժը դրանով ավարտվ:
Նրանց՝ ենիչերիների պատիժը լինելու է անխուսափելի, ինչը հիմա, ցավոք, չեն գիտակցում, որովհետև իրենց հանցագործություններից հետո դեռ մնում են անպատիժ և այդ անպատժելիությունից լկտիացած ու հղփացած վիճակում են: Հայրենիքի ճակատագրի և իրենց իսկ գոյության հանդեպ ոչ անտարբերբ բոլոր հայերին կոչ եմ անում այս և իրենց հանդիպած մյուս տեսանյութրը, լուսանկարներն արխիվացնել ու պահել՝ մոտ ապագայում Նիկոլի բոլոր հանցակիցների պատիժն անխուսափելի դարձնելու նպատակով: Ի դեպ, նրանց ենիչերիներ համարելով, դեռ շատ մեղմ բնորոշեցի Նիկոլ հայադավի այդ գործիքներին, նրանց կարելի է անվանել նաև թուրքի ասկյարներ: Ենիչերիների մասով առայժմ այսքանը:
Ինչպես արդեն վերևում նշեցի, Նիկոլը, իրենից բացի, հայադավության ու պետական դավաճանության ձագարափոսի մեջ, որպես հանցակիցներ, ներքաշել է նաև պետական մի շարք կառույցների պաշտոնյաների ու ծառայողների: Նրանց թվում են նաև Հայաստանի արդարադատության նախարարության այն պաշտոնյաները, որոնք հեղինակն են նախարարության 2024 թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության:
Ըստ նշված հայտարարության, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում… »: Սա արդեն առավել քան լկտիություն է, երբ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին հիշատակողներն իրենք են փորձում իրենց պատասխան հայտարարությամբ իրականությունը կեղծել ու մոլորեցնել հասարակությանը: Չի՛ ստացվելու, թույլ չենք տա:
Արդարադատության նախարարությունն իր պատասխանում անհրաժեշտ է համարել իրավական տեսանկյունից անդրադառնալ «կեղծ և հասարակությանը մոլորեցնող» թեզերից ամենատարածվածներին:
«Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով»։
Ըստ նախարարության պատասխանի, «Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»։
Լկտիաբար ստու՛մ է նախարարությունը. ոչ միայն քննարկվել է Պրահայում, Բրյուսելում Նիկոլ-Ալիև, այլուր և այլ բանակցություններում, հայտարարվել այդ մասին նաև Երևանում, այլև հենց այժմ պետական դավաճանությամբ, ականազերծմամբ և այլ կերպ նախապատրաստվում է Հայաստանին պատկանող տարածքների հանձնումը Նիկոլի և իր ոհմակի հանցակից և հայերիս թշնամի պետությանը՝ Ադրբեջանին:
«Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել»։
«Պատասխան-ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին»։
Այս դեպքում ևս նախարարությունը ստում է. հանձնաժողովներն իրենց գլուխները պատին են տվել, պատն էլ գլխներովը սահմանազատման գործընթացում ինչ- որ քարտեզներ համաձայնեցնելով: Այդ ովքե՞ր և ինչպե՞ս որոշեցին, որ ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա այս-այս քարտեզներն իրավական ուժ չունեն, իսկ այլ քարտեզներ իրավական ուժ ունեն: Եվ երկրորդ՝ բնակավայրերի պատկանելիության խնդիրը միայն քարտեզներով չէ, որ որոշվում է:
Եթե քարտեզներով առաջնորդվենք, ապա Աշաղը Ասկիպարա, Բաղանիս- Այրում, Ղըզլհաջըլի, Խեյրիմլի բնակավայրերն ու դրանց տարածքները, որոնք Նիկոլը և իր ոհմակն այժմ պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, 1918-1920 թվականներին գտնվել են Հայաստանի առաջին հանրապետության տարածքում, այդ թվականների Հայաստանի քարտեզում Ադրբեջանի Ղազախի դիմաց արտահայտված ընդարձակ հատվածում:
Ավելին. նշված բնակավայրերն ու դրանց տարածքները գտնվել են նաև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում ըստ 1926- 1927 թթ. հրատարակված քարտեզի, դա հասկանալու համար բավական է նկատի ունենալ թեկուզ միայն այն, որ նշված քարտեզի և համապատասխան ատլասի համաձայն, Հայաստանի տարածքը ոչ թե 29 743 քառ. կմ է, ինչպես այժմ նշված է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում, այլ 30 948 քառ. կմ:
Եթե արդարադատության նախարարությունը խնդրին իրավական տեսանկյունից է անդրադարձել, ապա պարտավոր էր նկատի ունենալ, որ ներկայիս Հայաստանը թե՛ Հայաստանի առաջին հանրապետության, թե՛ երկրորդ հանրապետության իրավահաջորդը համարելու դեպքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իր իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության ուժով իրավական պարտականություն ունեն վերոնշյալ հանրապետություններից (կամ, թեկուզ, հանրապետություններից մեկից) ներկայիս Հայաստանին փոխանցված իրավունքներին ու շահերին տեր կանգնելու:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ